Ճապոնացիները հատուկ համբուրվելու համար ակնոց են ստեղծել (լուսանկար, տեսանյութ)

22:43 • 06.10.14

Ակնոցը  կարող է խափանել լավ համբույրը, հատկապես, երբ զույգից երկուսն էլ ակնոց են կրում, սակայն ճապոնական Blinc Vase ակնոց արտադրող ընկերությունը  լուծում է գտել այս խնդրին` «համբույրի ակնոց»:


Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը` այս զվարճալի ակնոցը նախատեսված է սիրահար զույգի համար: Երկկողմանի ակնոցը բաղկացած է մեկ զույգ ապակուց, որը կարող է միաժամանակ կրել երկու մարդ:


Այս խորամանկ ու զվարճալի արտադրանքը, հավանաբար, ստեղծվել է որպես հումորային գովազդ ճապոնական ընկերության համար, սակայն այն իրական բեսթսելեր է դարձել Ճապոնիայում` զարմացնելով անգամ ընկերության ղեկավարներին: Ակնոցը բավականին մեծ սպառում ունի և վաճառվում է 650 դոլարով:

 

kiss-eyeglasses

 

Ճապոնացիները հատուկ համբուրվելու համար ակնոց են ստեղծել (լուսանկար, տեսանյութ)