Քրդերը պաշտպանում են «Իսլամական պետությունից» Թուրքիայի հետ սահմանին գտնվող սիրիական քաղաքը

09:40 • 06.10.14

Քրդական զորքերը միջազգային կոալիցիայի ավիացիայի օգնությամբ պաշտպանում են սիրիական կարևոր քաղաք Քոբանը, որը գտնվում է Թուրքիայի հետ սահմանին, գրում է korrespondent.net-ը:

 

Շաբաթ ուշ երեկոյան «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները գրավել են բլուրի մի մասը, որտեղից կարելի է կրակ բացել քաղաքի վրա, բայց օդային հարվածները կանգնեցրել են նրանց հետագա առաջընթացը:

 

Տեղի պաշտոնյայի տեղեկություններով՝ հարձակվողները կանգնել են քաղաքից ընդամենը մեկ կիլոմետրի վրա, և միայն օդային հարվածներով նրանց հնարավոր չէ կանգնեցնել:

 

Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական կենտրոնը հաղորդել է նաև իսլամիստների դիրքերի մոտակայքում մահապարտ քրդուհու պայթելու մասին: