ԱՄՆ-ում միանգամից 11 նահանգում թույլատրել են միասեռ ամուսնությունը
Միացյալ Նահանգների միանգամից 11 նահանգում թույլատրել են միասեռ ամուսնությունը: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Bloomberg-ին:
Միասեռ ամուսնություններն արդեն օրինականացվել են Յուտա, Վիրջինիա, Վիսկոնսին և Ինդիանա նահանգներում, սակայն շուտով ևս 6 նահանգ՝ Կոլորադոն, Վայոմինգը, Կանզասը, Հարավային Վիրջինիան, Հյուսիսային և Հարավային Կարոլինաները նման իրավունք կստանան:










