Նարե, Միլենա, Մարի... նորածինների ամենատարածված անունները Հայաստանում

20:21 • 06.10.14

Այս տարվա հինգ ամսվա ընթացքում նորածին աղջիկ երեխաներին ամենաշատը տրվել է Նարե անունը, որին հաջորդում են Միլենան և Մարին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:

 

«Տղաների անուններից գերակշռողը Դավիթն է, որին հաջորդում են Նարեկ և Գոռ անունները»,-հայտնեց նա և ավելացրեց, որ Դավիթ և Նարեկ անունները միշտ առաջինների մեջ են լինում և ժամանակ առ ժամանակ իրար փոխարինում են:

 

Ինչ վերաբերում է հարցին՝ տղա՞, թե՞ աղջիկ նորածինների թիվն է շատ, տիկին Կույումջյանը պատասխանեց, որ այս տարվա տվյալները դեռ չունեն, սակայն 2013 թվականին տարվա կտրվածքով 41790 ծնվածների 53 տոկոսը տղա երեխաներ են եղել, 47 տոկոսը` աղջիկ: