Ռուսաստանցի զբոսաշրջիկները փլուզել են Աթենքում հին տաճարի պատը
Հունաստանում ռուսաստանցի զբոսաշրջիկները փլուզել են Աթենքի Ակրոպոլիսի Պարթենոնի պատը, հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով ԶԼՄ-ների:
Խոսքը երկու 23-ամյա երիտասարդի մասին է, ովքեր պարկուրով են զբաղվում. նրանք փորձել են իրենց հնարքներից մեկն իրականացնել տաճարի պատերի վրա:
Հայտնի է, որ անվտանգության աշխատակիցները փորձել են խոչընդոտել ռուսաստանցիներին, սակայն դա նրանց չի հաջողվել:
Ռուսաստանցիները ձերբակալված են, անց է կացվում հետաքննություն:










