Իրանում աղոթում են, որպեսզի անձրև գա

17:10 • 06.10.14

Իրանում ջրի պաշարների սակավությունն այնքան սուր է, որ երկրի հոգևորականությունը՝ ի դեմս այաթոլա Մոհամեդ Ալի Մովահեդի Քերմանիի, ազգաբնակչությանը կոչ է արել աղոթել, որպեսզի անձրև գա:

 

BBC-ն մանրամասնում է, որ խոսքն ազդեցիկ այաթոլայի մասին է. նա կոչ է արել աղոթել Իրանի բոլոր մզկիթներում: Հոգևորականը նշել է, որ անձրևականչ աղոթքներին չպետք է թույլատրվի մեղսավորների մասնակցությունը:

 

Այս օրերին Իրանի արևելքը, հարավն ու կենտրոնական շրջանները պատուհասել է երաշտը: Իշխանությունները սկսել են ջուր ներկրել Պարսից ծոցից: