Պուտինը ծննդյան օրը կնշի Սիբիրի տայգայում
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն արձակուրդ է վերցրել իր ծննդյան օրը՝ հոկտեմբերի 7-ին, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ria.ru-ն:
«Այսօր նա թռչում է Սիբիր, Սիբիրի տայգա… Նախագահը հանգստանալու է»,- ասել է Պեսկովը:
«Պուտինն արձակուրդ է վերցրել վաղվա համար: Այսօր երեկոյան նա կթռչի Սիբիր, մոտակա բնակավայրից 300-400 կիլոմետր հեռավորության վրա, որտեղ էլ կհանգստանա իր ծննդյան օրը»,- հայտնել է նախագահի մամուլի քարտուղարը:
Պեսկովը պարզաբանել է, որ երեքշաբթի «աշխատանքային կամ պաշտոնական միջոցառումներ չեն նախատեսվում»:
«Նախագահին, անշուշտ, այդ օրը բոլորը կշնորհավորեն, իսկ թե ում հետ է նա լինելու, ես ձեզ չեմ կարող ասել, որովհետև չգիտեմ»,- նշել է մամուլի քարտուղարը:
«Այդ օրը մենք մեծ քանակությամբ նամակներ, շնորհավորանքներ, հեռագրեր, բարեմաղթանքներ ենք ստանում»,- հավելել է նա:










