Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 2-ը մայրաքաղաքում ծնվել է 449 երեխա

15:01 • 06.10.14

Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 449 երեխա` 246 տղա և 203 աղջիկ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններ է այցելել 37044 քաղաքացի:

Նույն օրերի ընթացքում Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունն արձանագրել է 3898 կանչ, որոնց արդյունքում հոսպիտալացվել է 849 քաղաքացի: Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները և տարաբնույթ վնասվածքները: