Սիրիայում ահաբեկչության հետևանքով 30 մարդ է զոհվել

23:21 • 06.10.14

Սիրիայի հյուսիսային Ալ-Հասակ քաղաքում գտնվող երկու անցակետում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է Газета.Ru-ն` Reuters-ին հղումով:


«Պայթյունների նպատակն է եղել գրավել անցակետերը քաղաքի արևմտյան մուտքի մոտ, որոնք ղեկավարում են քուրդ զինվորները: Պայթյունները տեղի են ունեցել մի քանի րոպեի տարբերությամբ», - հաղորդում են սիրիացի իրավապաշտպանները: