Թուրքիայի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել BBC-ի լրագրողների նկատմամբ

09:07 • 06.10.14

Թուրքիայի ոստիկանությունը BBC-ի նկարահանող խմբի ուղղությամբ արցունքաբեր գազ է կիրառել, հայտնում է BBC-ն։


Միջադեպը տեղի է ունեցել տեղացի և սիրիացի քրդերի բողոքի ակցիաների նկարահանումների ժամանակ. նրանք բողոքում են թուրքական իշխանությունների դեմ՝ համարելով, որ վերջիններս քայլ չեն կատարում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում։


Ոստիկանները արցունքաբեր գազով 2 նռնակ են նետել լրագրողների ուղղությամբ, որոնցից մեկը դիպչել է նկարահանող խմբի մեքենային։ Լրագրողները գտնվել են ԻՊ գրոհայինների կողմից գրավված սիրիական Կոբանե քաղաքից ոչ հեռու։