«Ուզբեկստանի իսլամական շարժումը» միացել է «Իսլամական պետությանը»

13:26 • 06.10.14

«Ուզբեկստանի իսլամական շարժման» ղեկավար Ուսմոն Գոզին հայտարարել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը միանալու մասին, հաղորդում է ria.ru-ն՝ վկայակոչելով Ուզբեկստանի իրավապահ մարմիններում աղբյուրի:

 

«Մենք օպերատիվ տեսա- և աուդիոտեղեկություններ ունենք «Իսլամական պետության» ստորաբաժանումների շարքերում համատեղ ռազմական գործողություններին «Ուզբեկստանի իսլամական շարժման» աջակցության և մասնակցության մասին»,- ասել է աղբյուրը:

 

Տեղեկություն է ստացվել, որ «Ուզբեկստանի իսլամական շարժումն» ակտիվացրել է գրոհայինների հավաքագրումն ու մարզումը Պակիստանի և Աֆղանստանի սահմանային շրջաններում:

 

«Մենք պետք է աշխատենք կանխել դա, աշխատենք մի քանի քայլ առաջ»,- հավելել է աղբյուրը: