Նիկոլայ Վալուևը երաժշտական ալբոմ կձայնագրի Հաղթանակի օրվա կապակցությամբ
ՌԴ Պետդումայի պատգամավոր, նախկին բռնցքամարտիկ Նիկոլայ Վալուևը Բրյանսկ քաղաքի մասին երգ կերգի տեղի «Բաբկինի վնուկի» (Бабкины внуки) անսամբլի հետ, ТАСС գործակալությանը հայտնել է անսամբլի գեղարվեստական ղեկավար Վլադիմիր Լատենկովը։
Նրա խոսքով՝ Բրյանսկի մասին երգը Վալուևի հետ համագործակցության ոչ առաջին, ոչ էլ վերջին դեպքն է։ Լատենկովը նաև նշել է, որ շուտով նրանք անցնելու են երգի ձայնագրման աշխատանքներին։
Բացի այդ, անսամբլը մեծ երաժշտական նախագիծ է պատրաստում Վալուևի հետ Հաղթանակի 70-ամյակի առիթով:










