Բրիտանուհին իր 100-ամյակի առիթով օդանավ է վարել (տեսանյութ)

14:54 • 07.10.14

Մեծ Բրիտանիայի բնակչուհի Նորա Բրիերն իր հարյուրամյակը նշել է թեթև շարժիչով օդանավով երկու թռիչք կատարելով, հայտնում է lenta.ru-ն:

 

Թռիչքներից մեկի ժամանակ Բրիերն ինքն է օդանավը վարել: Երկրորդ անգամ պրոֆեսիոնալ օդաչուն «մահացու օղակապ»` շրջանաձև պտույտի հնարքն է կատարել մոտ 3,5 կմ բարձրության վրա:

 

Տարեց կնոջը նման նվեր են մատուցել նրա դուստրերը: Նախկինում 80-ամյակի առիթով Բրիերն օդապարիկով է թռել, իսկ 95-ամյակին՝ մոտոդելտապլանով:

 

Նա խոստովանում է, որ միշտ սրտի թրթիռով է սպասում սեփական տարեդարձներին՝ իր ադրենալինի պակասն ավելացնելու համար: