Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառում կկայանա Կալիֆորնիայի Հոլիվուդ քաղաքում
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառում տեղի կունենա ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Հոլիվուդ քաղաքի Սուրբ Կարապետ հայկական եկեղեցում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, հոկտեմբերի 11-ին կայանալիք ոգեկոչման արարողության ժամանակ կներկայացվի Մարտիկ Մատենճյանի «Մեր հողեր, մեր հողեր» գիրքը` Լիբանանում և Սիրիայում հաստատված հայերի պատմության մասին, կցուցադրվեն հատվածներ Բարեդ Մանոյանի և Քեյ Մուրադյանի «1915-ի կանայք» և «Մորս ձայնը» վավերագրական ֆիլմերից:
Արարողության կազմակերպիչներն են Հայ դատի Հոլիվուդի հանձնաժողովը և «Արարատ» հիմանդրամը, կմասնակցեն մի շարք հայկական ընկերություններ:










