Պուտինի ծննդյան օրվա առիթով Գրոզնիում 100 հազարանոց երթ է տեղի ունեցել՝ Կադիրովի գլխավորությամբ
Չեչնիայի մայրաքաղաքում 100 հազարանոց երթ է տեղի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրվա առիթով, հայտնում է Interfax.ru-ն:
Երթին մասնակցել են հիմնականում երիտասարդներ ու աղջիկներ՝ Ռուսաստանի և Չեչնիայի դրոշներով: Երթը գլխավորել է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը:
Երթից հետո նախատեսված է մեծ հանրահավաք Գրոզնիի հրապարակում, որին կմասնակցեն նաև այլ ղեկավար անձինք:










