Apple-ը հոկտեմբերի 16-ին ոսկե iPad կներկայացնի

00:22 • 07.10.14

Հերթական միջոցառման ժամանակ, որը ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ տեղի կունենա հոկտեմբերի 16-ին, Apple-ը կներկայացնի իր նոր iPad պլանշետները, որոնց մեջ կլինի նաև ոսկյա տարբերակը: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Bloomberg-ին:


Տեխնոլոգիական նորարարություններից պլանշետները կստանան Apple-ի սմարթֆոններից հայտնի դարձած Touch ID սենսորները և Apple Pay աջակցությունը: Աղբյուրի տեղեկացմամբ՝ նրանց արտաքին տեսքը ևս կնմանվի նոր iPhone-ների տեսքին:


Apple-ի պլանշետների նախկին սերունդը ևս ներկայացվել է հոկտեմբեր ամսին: Ինչպես նախատեսվում է՝ բացի iPad և iPad mini-ից ընկերությունը կարող է ցուցադրել iMac համակարգիչները և Mac OS X Yosemite օպերացիոն համակարգը:
 

Apple-ը հոկտեմբերի 16-ին ոսկե iPad կներկայացնի