ԱՄՆ-ն արդեն 23 տարի թելադրում է Ռուսաստանին. Ալեքսանդր Արզումանյան
ԱԳ նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն ի հակադրություն այն պնդումների, թե Միացյալ Նահանգներն ուզում է աշխարհը դարձնել միահեծան և թելադրել իր խաղի կանոնները՝ անցնելով նաև Ռուսաստանի ազդեցության սահմանները, հակադարձում է՝ աշխարհը մոնոպոլ է արդեն 25 տարի։
«Միացյալ Նահանգները թելադրում է Ռուսաստանին արդեն 23 տարի, հիմա որ մեծ-մեծ Կրեմլից խոսվում է, թե բազմաբևեռ է աշխարհը, խոսողները գլուխը պատով են տալիս»,-Tert.am-ին ասաց Ալեքսանդր Արզումանյանը և հավելեց, որ եթե երկրորդ բևեռի մասին խոսք լինի, ապա դա ո´չ թե Ռուսաստանն է, այլ՝ Չինաստանը։ «Չինաստանն էլ երկրորդ բևեռն է, Ռուսաստանն ո՞վ է, որ բևեռ լինի»,-նշեց նա։
Ինչ վերաբերում է այն տեսակետին, թե երբեմնի հզոր Եվրոպան այսօր դարձել է ԱՄՆ-ի կամակատարը, Ալեքսանդր Արզումանյանը պատասխանեց. «Եվրոպան իր ամենավատ վիճակում հազար տարի ավելի լավ կապրի, քան Ռուսաստանը»։










