Նորվեգիայի մի քաղաքացու և իսպանացի մի բուժքրոջ մոտ հաստատվել է Էբոլա վարակը
«Բժիշկներ՝ առանց սահմանի» բարեգործական կազմակերպությունը հայտարարել է, որ Սիերա Լեոնեում աշխատանքի ընթացքում վարակվել է կազմակերպության՝ ծնունդով նորվեգացի աշխատակիցներից մեկը, իսկ Մադրիդում՝ միսիոների բուժող բուժքույրը:Այս մասին հաղորդում է newsru.com-ը՝ հղում կատարելով ИТАР-ТАСС-ին:
Նորվեգացի մասնագետը, ում անունը չի բացահայտվում, անցյալ կիրակի օրվանից վարակի կասկածանքով կարանտինի մեջ է գտնվել, սակայն ավելի ուշ թեստը դրական արդյունք է ցույց տվել: «Բժիշկներ՝ առանց սահմանի» կազմակերպության հայտարարության համաձայն՝ նրան կտեղափոխեն Նորվեգիա:
Իսպանացի բուժքրոջ մոտ ևս հաստատվել է վարակի առկայությունը:










