Կանադան 300.000 պաշտպանիչ դիմակ կուղարկի Աֆրիկա՝ Էբոլայի դեմ պայքարի համար
Կանադայի իշխանությունները 300.000 պաշտպանիչ դիմակ կուղարկեն Արևմտյան Աֆրիկայի երկրներ՝ տարածաշրջանում Էբոլա մահացու վիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում, նշվում է կառավարության տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է РИА Новости-ն։
Պաշտպանիչ դիմակների առաջին խմբաքանակը՝ 128.000 հատ, արդեն հոկտեմբերի 6-ին ուղարկվել է Սիերա Լեոնե։ Բեռի մնացած մասն ուղարկվելու է առաջիկա շաբաթների ընթացքում։
Ավելի վաղ Սիերա Լեոնեում Էբոլա վիրուսի դեմ պայքարի շրջանակում ուղարկվել է բուժաշխատողների 2 խումբ։












