«Վիրուսասպան» ռոբոտ-սարքավորումը կարող է ոչնչացնել Էբոլա վիրուսը մի քանի րոպեում

18:06 • 07.10.14

Xenex ընկերության ռոբոտ-սարքավորումը կարող է ոչնչացնել վիրուսները, այդ թվում՝ Էբոլան, գրում է Daily Mail-ը։ Այն աշխատում է ուլտրամանուշակագույն լույսով և բավականին հզոր է։

 

Սարքի արձակած ճառագայթումը հասնում է մինչև 3 մետր հեռավորության վրա՝ 1,5 վայրկյան հաճախականությամբ։ Այն սենյակն ախտահանում է 5-10 րոպեում: 

 

Ռոբոտն արդեն օգտագործվում է ԱՄՆ-ի ավելի քան 250 հոսպիտալում։

 

Էբոլա վարակն արդեն բավականին տարածում ունի աֆրիկյան մի շարք երկրներում։  Վերջերս վիրուսը նաև հայտնաբերվել է ԱՄՆ-ում։

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն անհանգստացած է մահացության բարձր թվերով, այն արդեն անցել է 3.000-ը։

«Վիրուսասպան» ռոբոտ-սարքավորումը կարող է ոչնչացնել Էբոլա վիրուսը մի քանի րոպեում