Facebook-ն ավարտել է WhatsApp-ի գնման գործարքը
Facebook-ն ավարտել է փետրվար ամսին հայտարարված WhatsApp բջջային մեսենջերի 19 միլիարդ դոլարով գնման գործարքը, գրում է korrespondent.net-ը՝ հղում անելով The Wall Street Journal-ին: Հոկտեմբերի 3-ին գործարքն արժանացել է Եվրահանձնաժողովի հավանությանը:
WhatsApp-ի գնումը դարձել է ստարտափների ոլորտում ամենախոշոր գործարքը՝ առաջ անցնելով մինչ այդ Facebook-ի ամենախոշոր ձեռքբերումից՝ 1 միլիարդ դոլարով Instagram ծառայության գնումից: Ապրիլին գործարքը հաստատել էր ԱՄՆ դաշնային առևտրային հանձնաժողովը՝ մեկ սահմանափակմամբ. Facebook-ը չպետք է օգտագործի WhatsApp-ի օգտատերերի անձնական տվյալենրը գովազդի թիրախավորման համար:
WhatsApp ծառայությունն ամսական ունի մոտ 450 միլիոն օգտատեր, որոնց 70 տոկոսն ակտիվ օգտագործում է ծառայությունն ամեն օր:










