ՀԴԲ-ն ԻՊ ահաբեկչական խմբավորմանը միանալ ցանկացող երիտասարդի է ձերբակալել
ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) 19-ամյա երիտասարդի է ձերբակալել, ով փորձել է միանալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, գրում է Euronews-ը։
ՀԴԲ գործակալները Մուհամեդ Խանին ձերբակալել են Չիկագոյի Օ'Հարա օդանավակայանում, երբ նա փորձել է Վիեննայով հասնել Թուրքիա։
Երիտասարդի ձերբակալությունը մեծ աղմուկ և անհանգստության ալիք է բարձրացրել։ Ոստիկանությունը հայտնել է, որ նրա տանը ԻՊ-ին առնչվող փաստաթղթեր են գտել։
Խանը մեղադրվում է ահաբեկչության աջակցման փորձի համար, որը պատժվում է մոտ 15 տարի ազատազրկմամբ։










