Գաջեթները ննջասենյակում լիցքավորելը կարող է հանգեցնել գիրացման. դրանցից եկող լույսը խանգարում է քունը

20:52 • 07.10.14

Նոր հետազոտությունը պարզել է, որ հեռախոսը կամ պլանշետը ննջասենյակում լիցքավորելը կարող է բերել քաշի ավելացման:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը` գաջեթի էկրանից և համակարգիչներից եկող լույսը կամ նույնիսկ փողոցային լույսերը կարող են հանգեցնել քաշի ավելացման, քանի որ դրանք վնասում են մելատոնինի` «քնելու հորմոնի» արտադրմանը, ինչպես բացատրում են փորձագետները:



Մելատոնինի կանոնավոր մակարդակը նպաստում է կանոնավոր քնի որակին, ինչն օգնում է մարմնին՝ սնունդն ու խմիչքը վերածել արդյունավետ էներգիայի: Եթե մելատոնինի արտադրությունը վնասվում է, օրգանիզմում երազի ցիկլերը խանգարվում են, և դա խոչընդոտում է մարմնի` սննունդը արդյունավետորեն օգտագործելուն:


Գրանադայի համալսարանի գիտնականները հետազոտության արդյունքում պարզել են, որ մելատոնինի ներարկումներն օգնում են պայքարել գիրության և շաքարախտի դեմ` կանոնավորելով օրգան համակարգերի աշխատանքը:


 

Գաջեթները ննջասենյակում լիցքավորելը կարող է հանգեցնել գիրացման. դրանցից եկող լույսը խանգարում է քունը