Քենիայի նախագահը ներկայացել է Միջազգային քրեական դատարան

12:48 • 07.10.14

Քենիայի նախագահ Ուհուրու Քենիաթան ներկայացել է Հաագայի Միջազգային քրեական դատարան, հայտնում է France - Presse-ը:

 

Քենիաթան ուղերձով դիմել է իր ժողովրդին և հայտնել, որ դատական լսումների ընթացքում նա կդադարեցնի իր լիազորությունները՝ իբրև նախագահ:

 

Պաշտոնյան կասկածվում է 2007-ի նախագահական ընտրություններից հետո զանգվածային բռնաճնշումների համար: Նրան մեղադրում են մարդկության դեմ հանցագործությունների համար:

 

Աղբյուրը հստակեցնում է, որ նա առաջին գործող նախագահն է, որ իր իշխանության օրոք հայտնվում է միջազգային դատարանում: