iPhone 6-ի մազ քաշելը սափրվելու միջոցների գովազդային «մեմերի» է վերածվում (լուսանկարներ)
Apple ընկերության iPhone 6 սմարթֆոնի ճկվելու հետ կապված սկանդալը (#bendgat) դեռ չավարտված՝ սկիզբ է առնում նորը՝ #hairgate, նկատում է Russia Today-ը:
Այս անգամ նոր սմարթֆոնի մազ ու մորուք քաշելու մասին տեղեկություններն են, որոնք Twitter սոցցանցում #hairgate թագն են ստանում և անգամ «մեմեր» դառնում, որոնցում սմարթֆոնը ներկայացվում է որպես սափրվելու պարագա՝ «գովազդային» պաստառներում:
Այս անգամ մարդիկ բողոքում ու կատակում են, որ իրենց մազերը մնում են էկրանի ապակու և ալյումինե պատյանի միացման արանքում:
















