«Ֆորմուլա-1»-ի ավտոմրցարշավորդ Ժյուլ Բիանկին վթարի է ենթարկվել Գրան Պրիի ժամանակ և պայքարում է կյանքի համար (տեսանյութ)
Ճապոնիայի Գրան պրիի ժամանակ «Ֆորմուլա-1»-ի ֆրանսիացի մրցարշավորդ Ժյուլ Բիանկին կիրակի վթարի է ենթարկվել` բախվելով էվակուացիոն մեքենային:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը` տեսանյութը համացանցում հայտնվել է, երբ Marussia թիմի մրցարշավորդի վիճակը «ծանր, բայց կայուն» է գնահատվել:
Վթարը տեղի է ունեցել Գրան պրիի 46-րդ շրջանի ժամանակ, երբ հորդառատ անձրև էր տեղում: Չկարողանալով կառավարել բոլիդը՝ մարզիկը բախվել է էվակուացնող մեքենային, ինչի արդյունքում գլխուղեղի ծանր վնասվածքով՝ ծայրահեղ ծանր, բայց կայուն վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Արդեն երկու օր է՝ Սուզուկայում վթարված Բիանկին պայքարում է կյանքի համար:











