Վերջին տարիներին կենդանաբանական այգում պակասել են կենդանատեսակները և կենդանիների գլխաքանակը

23:04 • 07.10.14

Վերջին հինգ տարվա ընթացքում ՀՀ-ում գործող կենդանաբանական այգում նվազել են թե´ կենդանատեսակները, թե´ դրանց գլխաքանակը: Ինչպես նշված է այսօր Ազգային վիճակագրական ծառայության՝ «Շրջակա միջավայրը և բնական պաշարները Հայաստանի Հանրապետությունում 2013 թվականին» այսօրվա հրապարակման մեջ՝ 2013 թ-ի տարեվերջի դրությամբ կենդանաբանական այգում առկա է եղել 180 տեսակի կենդանի, որը 2008 թ-ի համեմատ 31 տեսակով պակաս է: Նույն ժամանկահատվածում կենդանիների գլխաքանակը պակասել է 207-ով և կազմել 1234:

 

2012 թ-ի համեմատ չեն նվազել միայն գիշատիչ թռչունները, ընդհանուր առմամբ՝ միայն թռչունների տեսակը ավելացել է 4-ով:


Նախորդ տարվա համեմատ կենդանատեսակներից ամենաշատը պակասել են ձկները՝ 18-ով, կաթնասունները՝ 5-ով և գիշատիչ կաթնասունները՝ 8-ով: