Սիրիական Քոբանիի համար մարտերում առնվազն 400 մարդ է զոհվել

16:19 • 07.10.14

Երեք շաբաթվա ընթացքում սիրիական Քոբանիի շրջանում «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների և քուրդ զինյալների միջև մարտերում առնվազն 400 մարդ է զոհվել, գրում է gazeta.ru-ն: Այդ մասին հայտնել է Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնը:

 

Կազմակերպությունում հայտնել են, որ զոհեր կան երկու կողմերից էլ, ինչպես նաև խաղաղ բնակչության շրջանում:

 

Այնտեղ նաև նշել են, որ մահացածների իրական թիվը կարող է կրկնակի լինել:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ սիրիական Քոբանիից տարհանում են խաղաղ բնակիչներին: