Հյու Լորին նկարահանվում է լրտեսական սերիալում
Հյու Լորին և Թոմ Հիդլսթոնը կնկարահանվեն Ջոն լե Կարեի համանուն The Night Manager լրտեսական մինի-սերիալում, գրում է Обозреватель-ը։
Ջոն լե Կարեն հայտնի անգլիացի գրող է, բրիտանական հետախուզության և ԿՀՎ-ի մասին մի շարք լրտեսական վեպերի հեղինակ։ Նրա ստեղծագործությունները բազմիցս էկրանավորվել են։
The Night Manager վեպը թողարկվել է 1993-ին։ Գլխավոր հերոսը բրիտանական հետախուզության գործակալ Ջոնաթան Փայնն է, ով ազատվում է աշխատանքից և սկսում գիշերային ադմինիստրատոր աշխատել ցյուրիխյան շքեղ հյուրանոցում։ Այնտեղ նա ծանոթանում է հարուստ հաճախորդի հետ, ով, պարզվում է, զենքի միջազգային վաճառող է և հերոսի սիրելի աղջկա սպանողը։










