NEXT Address-ը Բաթումիում․ ինչո՞ւ է NEXT Property-ի առաջատար նախագիծը գրավում հայ ներդրողների ուշադրությունը

15:07 • 05.11.26

Միջազգային NEXT Property կառուցապատող ընկերությունն արձանագրում է հարևան երկրների գնորդների հետաքրքրության աճն իր անշարժ գույքի նախագծերի նկատմամբ։ Բաթումիում կառուցվող NEXT Address համալիրը վստահորեն դառնում է ընկերության պորտֆելի ամենապահանջված նախագծերից մեկը հայկական շուկայում։

Վրաստանի առաջատար ֆինանսական կառույցների հետ համագործակցության շնորհիվ NEXT Property-ն մշակել է գնման պարզ և մատչելի ֆինանսական առաջարկ՝ բավարարելու ներդրողների աճող պահանջարկը։

Գնման պայմանները՝

  •  Կանխավճար՝ սկսած 3 000 ԱՄՆ դոլարից։
  •  Ամսական վճար՝ սկսած 500 ԱՄՆ դոլարից։
  •  Անտոկոս տարաժամկետ մարում՝ մինչև 2028 թվականի ավարտը։

Նման ֆինանսական պայմանները հազվադեպ առաջարկ են անգամ Վրաստանի անշարժ գույքի շուկայում, որն ավանդաբար մեծապես հիմնված է միջազգային ներդրումային կապիտալի վրա։

NEXT Property-ի մասին

NEXT Property-ն վրացական ծագում ունեցող միջազգային կառուցապատող բրենդ է, որն իր

նախագծերն իրականացնում է Վրաստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում,

Քենիայում և Իսպանիայում։

Ընկերության պորտֆելն ընդգրկում է բնակելի և հյուրանոցային անշարժ գույքի ավելի քան 20 նախագիծ՝ 1 000 000 քմ-ից ավելի ընդհանուր մակերեսով, իսկ կառավարման ներքո գտնվող ակտիվների ծավալը կազմում է 1,1 միլիարդ ԱՄՆ դոլար։

NEXT Property-ն համագործակցում է միջազգային հյուրանոցային բրենդների և ոլորտի առաջատար կառույցների՝ այդ թվում՝ Radisson և Wyndham բրենդների հետ։ Ընկերության հաճախորդների աշխարհագրությունն ընդգրկում է ավելի քան 65 երկիր։

NEXT Address․ գտնվելու վայրը և ենթակառուցվածքներ

NEXT Address-ը բիզնես դասի բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր է՝ 110 000 քմ ընդհանուր մակերեսով։ Այն կառուցվում է Բաթումիի կենտրոնում՝ Հերոսների ծառուղում (Alley of Heroes)։

Այս հատվածն առանձնանում է հետիոտնային ակտիվ հոսքով և զբոսաշրջիկների ու օտարերկրյա բնակիչների կողմից կայուն պահանջարկով։ Համալիրը գտնվում է Adjarabet Arena (ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիա) մարզադաշտի և քաղաքի հիմնական տեսարժան ու ժամանցային վայրերի անմիջական հարևանությամբ։

Համալիրի հիմնական առանձնահատկություններն ու ենթակառուցվածքները՝

 Առևտրային տարածքներ։ Համալիրի առաջին չորս հարկերը նախատեսված են առևտրային նշանակության տարածքների համար՝ խանութներ, սպասարկման կետեր, քոուորքինգ և բիզնես տարածքներ։

 Ներքին ենթակառուցվածքներ։ Բնակիչների և հյուրերի համար  նախատեսված են բացօթյա լողավազան, ֆիթնես կենտրոն, ռեստորանային տարածքներ, կանաչապատ տերասաներ և մանկական գոտիներ։

 Տարվա բոլոր եղանակներին գործելու հնարավորություն։ Շահագործման մոդելը նախատեսված է ամբողջ տարվա ընթացքում վարձակալության պահանջարկ ապահովելու և անկախ սեզոնից հարմարավետ բնակության պայմաններ ստեղծելու համար։

Անշարժ գույքի մասնագիտական կառավարում։ Համալիրի կառավարումը, վարձակալների ներգրավումը և ընթացիկ գործառնական գործընթացների կազմակերպումն իրականացվելու են սեփական կառավարման ընկերության կողմից։

Օգտագործման ճկուն հնարավորություններ։ Ապարտամենտները կարող են ծառայել ինչպես անձնական բնակության, այնպես էլ վարձակալության միջոցով ներդրումային եկամուտ ստանալու նպատակով։

NEXT Property-ն գրասենյակ է բացում Երևանում

Միջազգային ընդլայնման ռազմավարության շրջանակում NEXT Property-ն պատրաստվում է Երևանում բացել իր պաշտոնական ներկայացուցչությունը։

Նոր գրասենյակը հնարավորություն կտա հայ ներդրողներին տեղում խորհրդատվություն ստանալ խմբի միջազգային նախագծերի և ներդրումային հնարավորությունների վերաբերյալ, ինչպես նաև գործարքները ձևակերպել անմիջապես կառուցապատողի հետ։

Թողեք հայտ՝ NEXT Address նախագծի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն և ամրագրման անհատական պայմանները ստանալու համար։