ԱՄՆ գերագույն դատարանը ևս հինգ նահանգում թույլ է տվել նույնասեռական ամուսնություններ գրանցել
ԱՄՆ գերագույն դատարանը երկուշաբթի օրը հինգ նահանգի մերժել է երկարացնել միասեռական ամուսնությունների տեղական արգելքները, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Ոչ ավանդական սեռական կողմնորոշմամբ անձանց համար ամուսնանալու արգելքը ցանկանում էին երկարաձգել Վիրջինիա, Վիսկոնսին, Ինդիանա, Օկլահոմա և Յուտա նահանգների իշխանությունները: Այդկերպ, նահանգների քանակը, որտեղ միասեռական ամուսնություններն օրինականացվել են, այժմ հասնում է 30-ի: 20 նահանգներում արգելքները դեռ գործում են:
Հաղորդվում է նաև, որ Հարավային Կարոլինային իշխանությունները մտադիր են շարունակել պայքարել իրենց մոտ նման սահմանափակման պահպանման համար: Այդ դիրքորոշումն է հաստատել արդեն նահանգի գլխավոր դատախազ Ալան Ուիլսոնը:










