Միկրոկաթվածը սթրեսային խանգարումների է հանգեցնում
Տրանզիտորային իշեմիկ հարձակումը (ՏԻՀ) կամ միկրոկաթվածը գլխուղեղի նյարդաբանական գործառույթների կարճաժամկետ խանգարումն է, որը մեծացնում է կաթվածի առաջացման ռիսկը հետագայում: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով Psych Central-ին:
Միկրոկաթվածն ուղեկցվում է կաթվածի այնպիսի նախանշաններով, ինչպիսիք են՝ հանկարծակի անզգայությունը, թուլությունը, ոչ հստակ և խախտված խոսքը, գիտակցության հանկարծակի կորուստը, տեսողության վատացումը, գիտակցության քաոսային վիճակը և ուժեղ գլխացավը:
Այդ վիճակը սովորաբար մոտ 5 րոպե է տևում և ուղեղի մշտական ախտահարման չի հանգեցնում: Միկրոկաթվածն առավել անվտանգ է համարվում, քան կաթվածը, սակայն Նյուրենբերգի Էռլանգենի համալսարանի գիտնականներն զգուշացնում են, որ ՏԻՀ հարվածից 3 ամիս անց գրեթե բոլոր հիվանդների մոտ հետվնասվածքային սթրեսային հոգեվիճակ է դրսևորվում, մտավոր ունակությունների նվազում է արձանագրվում: Մասնագետների կարծիքով՝ այդ խնդիրը հնարավոր է կանխել, եթե հիվանդներն սկսեն սթրեսի դեմ պայքարել:










