Մոգադիշոյում առաջին բանկոմատն ապշեցրել է քաղաքացիներին
Սոմալիում առաջին բանկոմատը հայտնվել է մայրաքաղաք Մոգադիշոյի կենտրոնում գտնվող հյուրանոցում՝ առձեռն դոլար հանելու համար, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ինչպես նշում է BBC-ի թղթակիցը, Salaam Somali Bank սարքի հաճախորդներն անհարմարություններ են զգում սարքից օգտվելու ընթացքում: Նրանց մեծ մասն առաջին անգամ է բանկոմատ տեսնում, հավելում է թղթակիցը:
Երկրում երկու տասնամյակ տևած կոնֆլիկտից հետո կա չափազանց թույլ զարգացած բանկային ոլորտ, մինչդեռ բնակչության մեծ մասն ապրում է արտասահմանից փոխանցումների հաշվին:










