Մոսկվայում «քրեական հավաքի» ժամանակ 17 օրենքով գող են ձերբակալել

22:20 • 07.10.14

Կազմակերպված հնցավորության դեմ պայքարի հարցով քրեական հետախուզման մոսկովյան բաժանմունքը երեքշաբթի 17 մարդ է ձերբակալել: Ինչպես հաղորդում է Lifenews-ը`բոլոր ձերբակալվածները օրենքով գողեր էին, ովքեր ժամանակ էին անցկացնում Մոսկվայի կենտրոնական «Բոչկա» սրճարանում:


Հատուկ գործողությունն իրականացվել է Պրեսնենսկի շրջանում, որը վաղուց լի է քրեական հեղինակություններով: Ձերբակալվածներին տեղափոխել են ոստիկանական բաժանմունք` հարցաքննելու:


Ինչպես հաղորդում է աղբյուրը` օպերատիվ գործողությունների արդյունքում սեպտեմբերին հաճախակի են դարձել օրենքով գողերի ձերբակալությունները: Սեպտեմբերի 16-ին Սանկտ Պետերբուրգի օդանավակայանում ձերբակալվել էր Վրաստանի քաղաքացի Գիա Մեպորիան:


Սեպտեմբերի 19-ին Մերձմոսկովյան շրջանում ձերբակալել են 54-ամյա օրենքով գող Գրինո Կազանսկուն, ում իսկական անունն է Ռաֆիս Գաբսալյամով: Նույն օրը մայրաքաղաքում ձերբակալել էին օրենքով գող Իլյա Գագլոևին, ով քրեական շրջանակներում հայտնի է Իլյա Կալինինգրադսկի անվամբ: Եվ դարձյալ սեպտեմբերի 19-ին Մոսկվայում ձերբակալել են օրենքով գող Սերյոժա Օսետրինային: Սերգեյ Ասատրյանն ընդամենը 27 տարեկան է, նրան «օծել են» 2008-ին քրեական աշխարհի այնպիսի հայտնի ներկայացուցիչներ, ինչպիսիք են Դեդ Հասանը, Յապոնչիկը, Սլիվան:


Սեպտեմբերի 17-ին էլ ձերբակալվել է Վրաստանի քաղաքացի Թեյմուրազ Ֆերոյանը` Թեկո մականունով: