Նոբել-2014-ի բժշկության գծով մրցանակակիրը քննադատել է Վեսթմինսթերը
Բրիտանա-ամերիկացի նեյրոկենսաբան Ջոն Օ՛Կիֆը, ով երկուշաբթի բժշկության և ֆիզիոլոգիայի գծով Նոբելյան մրցանակակիր է դարձել, քննադատել է բրիտանական իմիգրացիոն օրենսդրությունը՝ այն անվանելով «հսկայական խոչընդոտ» երիտասարդ գիտնականների ճանապարհին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Պրոֆեսորի խոսքով՝ կենդանիների վրա փորձերի բրիտանական կանոնակարգը սպառնում է անհրաժեշտ հետազոտությունների անցկացմանը:
75-ամյա ֆիզիոլոգը տարածության մեջ մարդու կողմնորոշման համար պատասխանատու գլխուղեղի բջիջների գծով աշխատանքի համար մրցանակը կիսել է իր նախկին ուսանողների՝ Էդվարդ և Մայբրիտ Մոզերների հետ:
Բրիտանական կառավարությունն ավելի վաղ պնդել է, որ միշտ պատրաստ է տեսնել խոշոր օտարերկրացի մասնագետների Ալբիոնի լաբորատորիաներում:










