Одноклассники-ի օգտատերերն օրական 100.000 տեսանյութ են վերբեռնում

13:10 • 07.10.14

Одноклассники սոցկայքի 23.000 օգտատեր յուրաքանչյուր օր 100.000 սեփական տեսանյութ է վերբեռնում, ասվում է ընկերության հաղորդագրությունում, փոխանցում է Лента-ն։

 

Ընդհանուր առմամբ, օգտատերերը տեսանյութ են դիտում օրական 75 մլն անգամ։

 

Ըստ երկրների՝ ամենաշատ վերբեռնող և դիտող երկիրը Ռուսաստանն է։ Հաջորդում են Ուկրաինան, Բելառուսը և Ղազախստանը։

 

Одноклассники-ում տեսանյութերի ամենատարածված ձևաչափը սերիալներն են։ Հավանաբար, այդ պատճառով է, որ կանայք նախընտրում են դիտել տեսանյութեր (բոլոր դիտողների 57%-ը), այն դեպքում, երբ տղամարդիկ հաճախ վերբեռնում են տեսանյութեր (բոլոր վերբեռնումների 60%-ը)։

 

Ըստ տարիքային խմբերի՝ տեսանյութեր դիտում են 25-35 տարեկան մարդիկ՝ 35%-ը։ «Видео» ծառայության լսարանի միայն 8%-ն է ընտրում է 20 րոպեից ավելի տևողությամբ հոլովակներ, մինչդեռ մեծամասնությունը՝ 57%, նախընտրում է ավելի կարճ հոլովակներ՝ 1-5 րոպե։

 

Одноклассники-ի օգտատերերն օրական 100.000 տեսանյութ են վերբեռնում