«Խելացի» սարքերի ժամանակներում մեծանում է առցանց հանցագործությունների վտանգը. Եվրոպոլ

12:33 • 07.10.14

Մինչ սույն թվականի ավարտը տեղի կունենա առաջին սպանությունն ինտերնետում, հայտնում է Եվրոպոլն իր զեկույցում: News Week-ը նշում է, որ դա հնարավոր կլինի, քանի որ հաքերները նորանոր բացեր են հայտնաբերում ինտերնետ համակարգերում:

 

Կանխատեսումը հիմնված է անվտանգության ծառայություններ մատուցող ամերիկյան IID ընկերության տվյալների վրա:

 

Համաեվրոպական ոստիկանական կառույցը նշում է, որ առցանց հանցագործություններն ավելի ու ավելի շատ ֆիզիկական վտանգ են սկսել ներկայացնել: Որպես օրինակ՝ նշվում է, որ գրանցվել են դեպքեր, երբ հաքերները մարդկանց «փակել են» իրենց իսկ մեքենաներում և համակարգն ապաարգելափակել են միայն փրկագնի դիմաց: Դա հնարավոր է դարձել «խելացի» սարքերի օգնությամբ:

 

Աղբյուրի փոխանցմամբ՝ երկրների իշխանությունները պատրաստ չեն դիմակայել կիբերմարտահրավերներին: