Հռոմի պապը 2015-ին Ֆրանսիա կայցելի
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը 2015-ին կայցելի Ֆրանսիա, այդ մասին հայտնել է Սուրբ գահի մամուլի ծառայության ղեկավար Ֆեդերիկո Լոմբարդին։ Այցի ամսաթիվը դեռ հայտնի չէ, գրում է rosbalt.ru-ն։
Մինչ Ֆրանսիա այցը Ֆրանցիսկոս պապը կայցելի Ստրասբուրգ, որտեղ նոյեմբերի 25-ին ելույթ կունենա Եվրախորհրդարանի և Եվրոպայի խորհրդի առաջ։ Ինչպես նշել է Լոմբարդին, Ստրասբուրգ այցը կտևի ընդամենը 6 ժամ։










