Ուկրաինայում հրադադարը սպառնալիքի տակ է. Պորոշենկո
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն անհանգստանում է իր խաղաղ պլանի ճակատագրի համար՝ երկրի արևելքում հրադադարի ռեժիմի ավելի հաճախակի խախտումների պատճառով։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցի ընթացքում նա մեղադրել է ռուսամետ անջատողականներին ուկրաինական կառավարական զորքերի վրա հարձակվելու համար, գրում է Deutsche Welle-ն։
Զրույցի ընթացքում Պորոշենկոն ողջունել է գերմանա-ֆրանսիական առաքելությունը, որը պետք է վերահսկի հրադադարն անօդաչու սարքերի միջոցով։ Գերմանիան և Ֆրանսիան այժմ ուսումնասիրում են ԵԱՀԿ-ի հովանու ներքո նման գործողություններ անցկացնելու հնարավորությունը։










