Լեհական բանտերում կալանավորներին թույլ են տվել օգտվել Skype-ից

14:08 • 07.10.14

Ընթացիկ ամսվա սկզբից Լեհաստանի կալանավորներին թույլ են տվել օգտվել ընկերների և բարեկամների հետ կապվելու համար Skype տեսածառայությունից, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

 

Ինչպես նշում են այդ նախագծի նախաձեռնողները, «բանտային համակարգն աշխատում է ժամանակին համահունչ և ցանկանում է հեշտացնել կալանավորների կապերը մտերիմների հետ»:

 

Ավելի վաղ կալանավորներին թույլ էր տրվում օգտագործել միայն նամակներ, հազվադեպ՝ հեռախոսային զանգեր և էլ ավելի հազվադեպ՝ անձնական հանդիպումներ:

 

Կապի նոր միջոցը նախևառաջ փորձարկել են միայն մեկ լեհական բանտում: Երբ ղեկավարությունը տեսել է ժամանակակից տեխնոլոգիաների բոլոր դրական կողմերը, որոշում է կայացվել տարածել այդ փորձը երկրում մյուս նմանատիպ հաստատությունների վրա:

 

Հաստատված կարգի համաձայն՝ առաջին հերթին Skype-ից կարող են օգտվել այն կալանավորները, որոնք մինչև 15 տարեկան երեխաներ ունեն, ինչպես նաև արտասահմանցիները և նրանք, որոնց այս կամ այն պատճառներով հազվադեպ են այցելում: Կալանավորները կարող են Skype-ով զանգել ամսվա մեջ միջինը մի քանի անգամ, ընդ որում՝ նման զանգերի թիվը կախված է բանտի և կալանավորների տեսակից:

Լեհական բանտերում կալանավորներին թույլ են տվել օգտվել Skype-ից