Պուտին - 62. ինչպես է Ռուսաստանի նախագահը նշել իր ծննդյան օրերը (լուսանկարներ)
Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը տոնում է իր ծննդյան 62-ամյակը:
Ռուսաստանյան ԶԼՄ-ները հայտնում են, որ 16 տարվա մեջ առաջին անգամ Պուտինն իր ծննդյան օրը հանգստյան օր է վերցրել. նա այս օրն անց է կացնելու Սիբիրում՝ տայգայում, որտեղ «պարզապես հանգստանալու է մոտակա բնակավայրից 300-400 կմ հեռավորությամբ»:
Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մանրամասնել է, որ ամեն տարի այս օրն իրենք բազմաթիվ շնորհավորական նամակներ են ստանում: Իսկ ծննդյան նվերներն ի պահ են տրվում նախագահական գրադարանին:
ՏԱՍՍ գործակալությունն այս առիթով ֆոտոշարք է ներկայացրել, որում ցույց է տրվում, թե ինչպես է տարբեր տարիների Պուտինը նշել իր տարեդարձը:
Սանկտպետերբուրգցի աշակերտների հետ, 2000-ին

Նույն տարում Համաշխարհային բանկի ղեկավարի հետ հանդիպմանը


50-ամյակի օրն ԱՊՀ-ի գագաթաժողովին

2003-ին՝ Սանկտ Պետերբուրգում

2005, կրկին Պետերբուրգ, կրկին պաշտոնական հանդիպում



2008-ին վարչապետ Պուտինը՝ Ինտերպոլի գագաթաժողովին

2011-ին Մոսկվայում

Անցած տարի Բալիում











