Պուտինի ֆիգուրը դարձել է Ժնևի հայտնի «Կոտրված աթոռ» հուշարձանի «չորրորդ ոտքը» (տեսանյութ)

15:06 • 07.10.14

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի 3-մետրանոց ֆիգուրը դարձել է Ժնևի հայտնի «Կոտրված աթոռ» հուշարձանի «չորրորդ ոտքը»:

 

Life News-ը հայտնում է, որ այս ինստալյացիայի միջոցով ակտիվիստները խորհրդանշել են Պուտինի խաղաղարարական առաքելությունը:

 

Ընդհանրապես հուշարձանը խորհրդանշում է ականների կիրառման դեմ պայքարը, որոնց կիրառումը միլիոնավոր մարդկանց զրկում է վերջույթներից:

 

Շվեյցարացի ակտիվիստները նշել են, որ Պուտինը դերակատարություն ունի Ուկրաինայի արևելքում վիճակի կարգավորմանն ուղղված գործընթացին, ինչպես նաև՝ «բանակցությունների սեղանի շուրջ է նստեցրել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին» օգոստոսյան միկրոպատերազմից հետո: