Շներ, պոնի, գրքեր, ժամացույց. Վլադիմիր Պուտինի նվերները ծննդյան տոնի առթիվ (լուսանկարներ)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 7-ին տոնում է 62-ամյա հոբելյանը, և 15 տարվա ընթացքում առաջին անգամ նա ազատ օր է վերցրել, մեկնել Տայգա, որտեղ ստանում է ամենատարբեր շնորհավորանքներ:
Kommersant.ru-ն նախագահի ծննդյան օրվա առթիվ ֆոտոշարքի տեսքով ներկայացրել է այն նվերները, որոնք նա ստացել է անցյալ տարիներին: Դրանց թվում են՝ շներ, պոնի, գրքեր և ժամացույց:
2000 թվականին Սերգեյ Շոյգուն Պուտինին Կոնի անունով լաբրադոր ցեղատեսակի շան ձագ է նվիրել:

2001-ին Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողության տարեդարձի առթիվ Չելյաբինսկի «Բրեգետ» գեղագիտական իրերի ձեռնարկության մասնագետները նրա պատկերով գրպանի ժամացույցներ են պատրաստել: Ոսկեզօծ նմուշներից մեկը որպես նվեր ուղարկվել է Պուտինին:

2005-ին Կազանում, որտեղ անցկացվում էին ձիասպորտի միջազգային մրցումները, Թաթարստանի նախագահ Մինտիմեր Շայմիևը Պուտինին պոնի է նվիրել, որին անվանել են Վադիկ:

2008-ին Պուտինին ուսուրիական վագրի ձագ են նվիրել, որին որոշ ժամանակ անց տեղափոխել են Գելենջիկի կենդանաբանական այգի:

2010-ին վարչապետ Պուտինը բուլղարացի գործընկերոջ` Բոյկո Բորիսովի կողմից բուլղարական հովվաշան ձագ է նվեր ստացել` Բաֆֆի անունով:

2012-ի ապրիլին Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլ Առաջինը, շնորհավորելով Վլադիմիր Պուտինին Սուրբ Զատիկի տոնի առթիվ, նրան դեկորատիվ զատկի ձու է նվիրել:

2012-ի հունիսին Մեքսիկայում «մեծ ութնյակի» գագաթնաժողովի ժամանակ Ճապոնիայի վարչապետ Յոշիհիկո Նոդան Պուտինին ձյուդոգի է նվիրել` Ճապոնիայի օլիմպիական հավաքականի մարզահագուստ:

2012-ին Դմիտրի Մեդվեդևը Պուտինին նվիրել է Ալեքսանդր Բենուայի «Ցարական գյուղ» գիրքը, որը հրապարակվել է 1910-ին:

2013-ին Պուտինի ծնունդը համընկել էր Ասիականա Խաղաղպվկիանոսյան տնտեսական համագործակցության համաժողովի հետ, որի առթիվ նիստի բացմանը Ինդոնեզիայի նախագահ Սուսիլո Բամբանգ Յուդոյոնոն շնորհավորել է ՌԴ նախագահին` երգելով Happy Birthday to You:

Իր 62-րդ հոբելյանը Պուտինը նշելու է Տայգայում:











