Շումախերը կկարողանա ապրել նորմալ կյանքով. FIA-ի ղեկավար

12:11 • 07.10.14

Գերմանացի ավտոարշավորդ Միխայել Շումախերը, որը վերականգնվում է գլխի ծանր վնասվածքից հետո, կկարողանա մոտ ժամանակներս հարաբերականորեն նորմալ կյանքով ապրել: Այնուամենայնիվ, նա երբեք չի կարողանա «Ֆորմուլա-1»-ի մեքենա վարել, հայտարարել է Ավտոմոբիլային միջազգային ֆեդերացիայի (FIA) նախագահ և մարզիկի մոտ ընկեր Ժան Տոդտը, գրում է ria.ru-ն:

 

Շումախերն այժմ վերականգնման շրջան է անցնում Շվեյցարիայում իր տանը՝ դահուկ քշելու ընթացքում ստացած գլխի ծանր վնասվածքից հետո:

 

«Մենք ենթադրում ենք, որ Շումախերը կկարողա վերադառնալ հարաբերականորեն նորմալ կյանքի մոտ ժամանակներս»,- ասել է Տոդտը RTL բելգիական հեռուստաալիքի եթերում: Նա հավելել է, որ Շումախերը պայքարում է, նրա վիճակը բարելավվում է՝ «մեծավմասամբ շնորհիվ նրա, որ այժմ նա իր ընտանիքի հետ է»:

 

Շումախերը գլխի լուրջ վնասվածք էր ստացել ֆրանսիական Ալպերում 2013 թվականի դեկտեմբերին դահուկ քշելու ընթացքում և երկար ժամանակ գտնվել է արհեստական կոմայում: Հունիս ամսվա վերջին հայտարարվել է, որ Շումախերը դուրս է եկել կոմայից և տեղափոխվել Լոզանի վերականգնողական հիվանդանոց: