Թուրքիային սահմանակից սիրիական գյուղից 20 մարդ է առևանգվել

17:27 • 07.10.14

Թուրք-սիրիական սահմանին՝ Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող գյուղերից մեկից մոտ 20 մարդ է առևանգվել, հայտնում է rosbalt.ru-ն՝ Ansa-ին հղումով:

 

Հարձակումը տեղի է ունեցել երկուշաբթի գիշերը։ Առևանգվածների թվում է մեկ քահանա, մյուսները գյուղի բնակիչներ են։

 

Հանցագործների դրդապատճառներն ու նրանց՝ երկրի տարածքում գործող ծայրահեղական խմբավորումներից որևէ մեկին պատկանելությունը պարզվում է։ Առևանգողների պահանջների մասին նույնպես ոչինչ հայտնի չէ։