«Իսլամական պետությունը» Թուրքիայի սահմանին քաղաք է գրավել

10:17 • 07.10.14

«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը գրավել է Թուրքիային սահմանամերձ սիրիական Քոբանի (Այն ալ Արաբ) բնակավայրը, տեղեկացնում է «Միլլիյեթ» թերթի կայքը:

 

Քաղաքի կենտրոնի բարձրահարկ շենքերից մեկի վրա բարձրացվել է «Իսլամական պետության» դրոշը:

 

Հիմնականում քրդաբնակ քաղաքի փողոցներում շարունակվում են մարտերը քրդերի և իսլամիստների միջև: Խոսվում է ցեղասպանության հնարավոր վտանգի մասին:

 

Թեժ մարտերի ձայները լսվում են նաև թուրքական տարածքում: Կոալիցիոն ուժերը սկսել են օդային հարված հասցնել իսլամիստներին, իսկ սահմանին կանգնած թուրքական տանկերն ուղղվել են դեպի սիրիական բնակավայրը:

 

Տեղեկություններ կան, որ քաղաքի վրա հարձակվել է 2.000 ահաբեկիչ: