Տորոնտոյի 2 թաղամասում կրակահերթեր են տեղի ունեցել, կան զոհեր
Կանադայի Տորոնտո քաղաքի երկու թաղամասում կրակահերթեր են տեղի ունեցել, ինչի հետևանքով 3 մարդ է մահացել, այդ թվում՝ 15-ամյա դեռահաս, հայտնում է vz.ru-ն՝ CHCH-DT-ին հղումով։
Առաջին դեպքում, ոստիկանության տվյալների համաձայն, անհայտ անձը կրակահերթ է բացել ավտոկայանատեղիում, հայտնում է РИА Новости-ն։
Երկրորդ արտակարգ իրավիճակը տեղի է ունեցել 45 րոպե անց՝ առաջին դեպքի վայրից 19կմ հեռավորությամբ։ Անհայտ անձը կրակել է մոտ 6-8 անգամ և փախուստի դիմել։
Ինչպես հայտնում է հեռուստաընկերությունը, այժմ փնտրում են կասկածյալներին։ Նախնական տվյալներով՝ տեղի ունեցածին մասնակից կարող է լինել երկու անձ։










