Ավստրիայում ցուցարարները գրոհել են Թուրքիայի հյուպատոսարանը

17:00 • 07.10.14

Ավստրիայում ցուցարարները գրոհել են Բրեգենց քաղաքում Թուրքիայի հյուպատոսարանի շենքը՝ բողոքելով, որ այդ երկիրը բավականաչափ աջակցություն և պաշտպանություն չի տրամադրում քուրդ զինյալներին պաշարված սիրիական Քոբանի քաղաքում, գրում է Anadolu գործակալությունը։

 

Մոտ 50 ցուցարար է հավաքվել ակցիայի ժամանակ՝ վանկարկելով Քրդական աշխատավորական կուսակցության կարգախոսներ։ Դիմակներով ցուցարարները քարեր են նետել հյուպատոսության ուղղությամբ։

Այդ կուսակցությունն ԱՄՆ-ում, ԵՄ-ում և Թուրքիայում ճանաչվել է որպես ահաբեկչական։

 

Հյուպատոսական անձնակազմը տեղում չի եղել, երբ ոստիկանները սկսել են ցրել ցուցարարներին։

 

Քոբանի քաղաքը Թուրքիայի սահմանի մոտ է գտնվում: Ավելի վաղ հաղորդվել է, որ սիրիական Քոբանիից տարհանում են խաղաղ բնակիչներին: