Քաղաքացին Թուրքիա մեկնելիս «Զվարթնոց» օդանավակայանի խանութից գողություն է կատարել
«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները hոկտեմբերի 6-ին, ժամը 16.10-ին, Գյումրի քաղաքի Գոգոլի փողոցի 70 հասցեից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1971 թ. ծնված Համլետ Ա.-ին:
Պարզվել է, որ նա սեպտեմբերի 8-ին, ժամը 03.15-ի սահմաններում, Երևան-Ստամբուլ չվերթով մեկնելիս` «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորների մեկնման սրահի խանութից գողացել է տղամարդու կաշվե պայուսակ:
Համլետ Ա.-ն խոստովանել է կատարածը: Խանութին պատճառվել է 126.400 դրամի նյութական վնաս: Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ Քննչական կոմիտեի «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժանմունք:










