Շորժայում շրջվել է ոսկու հումք տեղափոխող բեռնատար գնացք, հետևանքները վերացվում են
Վարդենիս-Շորժա բեռնատար գնացը Շորժայի կայարանի մերձակայքում վթարի է ենթարկվել, որի հետևանքով գնացքի վագոններից 3-ը դուրս են եկել ռելսերից, 8–ը շրջվել են, և թափվել է ոսկու հումքը:
Այս մասին Tert.am–ին հայտնեց «Հարավկովկասյան երկաթուղու» լրատվական ծառայությունից մի աշխատակից, ով նաև ավելացրեց.«Հումքը ոչ մի էկոլոգիական վտանգ չի ներկայացնում տուժածներ չկան, հիմա այնտեղ է հանձնաժողովը, որը պետք է պարզի, թե ինչն է եղել վթարի պատճառը»:
Ընկերության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ, ամենայան հավանականությամբ, այս օրվա ընթացքում կվերականգվի երկաթուղու աշխատանքը այդ հատվածում:










